«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Լինում է էդպես

Լինում է էդպես
29.05.2015 | 12:36

Երեկ Սարդարապատի հուշահամալիր եկած ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է` մեքենայի վրա 20 փամփուշտ կրակվի, ուղևորները վնասվածք չստանան։ Խոսքը Գորիսում՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի մասին է։ Վլադիմիր Գասպարյանի կարծիքով՝ տեղի ունեցածը բեմադրություն չէր. «Լինում է էդպես»,- ասաց նա։ Հաջորդ հարցը Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների անպատժելիության մասին էր։ Ոստիկանապետը Սյունիքում տիրող ամենաթողության մասին պնդումների հետ համաձայն չէր. «Բոլոր նշված դեպքերում էլ ինչ-որ նյութեր եղել են, քրեական գործեր եղել են»։

Դիտվել է՝ 1648

Մեկնաբանություններ